Հունվարի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանավան–Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ -2121» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «ԳԱԶ-24»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























