Հունվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2121»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: