Այս գիշեր եւ վաղը՝ ցերեկը, Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ճանապարհներին՝ մերկասառույց, տեղ-տեղ՝ ձնաբուք, իսկ առավոտյան ժամերին Արարատյան դաշտավայրում հնարավոր է մառախուղ։

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում այս գիշեր եւ վաղը՝ ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -13-15, ցերեկը՝ -2-4։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում. գիշերը՝ -22-27, ցերեկը՝ -6-11,

Կոտայքում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8,

Գեղարքունիքում՝ գիշերը՝  -17-22, ցերեկը՝ -3-8,

Լոռիում. գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Տավուշում.գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +4+7, 

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -22-27, ցերեկը՝ -6-11, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-4, 

Արարատում. գիշերը՝ -13-18, ցերեկը՝ – 0-4,

Արմավիրում. գիշերը՝ -13-18, ցերեկը՝ 0-4,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -17-22, ցերեկը՝ -3-8, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -13-18, ցերեկը՝ 0-4, 

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝-10-15, ցերեկը՝ -3+2, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +2+7: