Երեկ` հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Սասունի գյուղի բնակիչ 87-ամյա Խաչատուր Թ-ն ինքնասպանություն է գործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մեր տեղեկություններով` 87-ամյա ծերունին թունաքիմիկատ էր խմել եւ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: