Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, պարի 39-ամյա դասատուն գայթակղել եւ բռնաբարել է իր սաներին: Երեք տարի շարունակ նա երեխաներին պար է դասավանդել, իսկ պարապմունքներից հետո մեկուսի անկյունում շփվել է նրանց հետ առանձին:
39-ամյա տղամարդը նաեւ «ամառային ծրագիր» է ունեցել մանկական ճամբարներում, որտեղ նա մեկնել է իր սաների հետ: Մանկապիղծի զոհ են դարձել 6-13 տարեկան 15 դեռահասներ:
«Մեղադրյալը նշված ժամանակահատվածում (2008-2011թթ) անչափահասների հետ արվամոլության ակտեր եւ սեռական բնույթի այլ գործողություններ է կատարել: Մի դեպքում հանցագործ մտադրությունը չի հասցրել ավարտին, քանի որ տղան դիմադրություն է ցույց տվել նրան եւ կարողացել է փախչել»,-ասված է Ռուսաստանի ՔՆնչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, մեջբերում է НТВ-ն:
Քննության ընթացքում կատարվել է 40 փորձաքննություն: Քրեական գործը բաղկացած է 10 հատորից, որոնցից 200 էջը մեղադրական եզրակացությունն է:




























