Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 16.20-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Լյովա Շ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության եւ գողության փորձի մեղադրանքով: