Գյուղացիական տնտեսություններին խորհրդատվություն տրամադրելու համար 2013 թ. պետք է ծախսվի մոտ 300 մլն դրամ, դրա 90%-ից ավելին՝ պետական բյուջեից:  ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին հաստատեց «ՀՀ 2013-15 թ.թ. գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը»:

Ծրագիրը պետք է իրականացվի գյուղատնտեսության նախարարության համակարգում գտնվող 10 մարզային խորհրդատվական կառույցների եւ հանրապետական կենտրոնի կողմից:  

Ծրագրի շրջանականերում պետք է իրականացվեն սեմինարներ, փորձացուցադրական աշխատանքներ, հրապարակվի թերթ, պատրաստվեն ռադիոհաղորդումներ եւ այլն:

Գյուղնախարարության համոզմամբ՝ սրանով կնպաստեն գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Սակայն շատ փորձագետներ իրավամբ կասկածի տակ են դնում նման միջոցների ծախսման օգտավետությունը: