Արցախի Հանրապետության n ախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկտվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը: Ընդունելության ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:





























