Թուրքիայում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Թուրքիայի Ուշաք նահանգի կրթության վաչությունը Բանազի շրջանի գյուղերի աշակերտներին շարֆեր է բաժանել, որոնց մի մասի վրա թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի հասցեին հայհոյանք է գրված եղել։
Թուրքական Focushaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ուշաքի նահանգային կառույցի ղեկավար Ալփայ Օզգյուրը հրավիրել է լրագրողներին, հայտնել, որ նահանգի կրթության վարչությունը աշակերտներին շարֆեր է բաժանել, որոնց մի մասի վրա «Գալաթասարայ» ակումբի հասցեին հայհոյանք է գրված եղել։
Ալփայ Օզգյուրը լրագրողներին ցույց է տվել խնդրո առարկա շարֆերը՝ շեշտելով, թե չնայած ինքը «Ֆեներբահչե»-ի երկրպագու է, սակայն նման բան անելն անթույլատրելի է համարում։





























