Մոսկվայի ոստիկանության, դատախազության եւ Միգրացիոն դաշնային ծառայության աշխատակիցները ստուգայցեր են սկսել մայրաքաղաքի արեւմտյան հատվածի մասնակի բնակեցված շենքերում: Նրանք 90 արտասահմանցու են ձերբակալել, որոնք հավաքարար էին աշխատում կոմունալ ծառայություններում եւ բնակվում էին քաղաքի հետնախորշերում:

РСН-ը հայտնում է, որ մի մասի մոտ երկրում մնալը թույլատրթղ փաստաթղթեր չեն եղել: Բոլորին տարել են ոստիկանության բաժին, նրանց ինքնությունը ճշտվում է:

«Ռիդուս»-ը գրում է, որ Մոսկվայում հավաքարարների լուրջ պակաս կա, խնդիրն ուղեկցվում է «եկվորների» մասին բոլոր մակարդակներում քննարկումներով: Իշխանությունները մոսկվացիներին կոչ են անում չխուսափել հավաքարար դառնալուց, սակայն դա իրադրությունը չի փոխում. Մոսկվան արդեն քանի տարի է կարգին չի մաքրվում: