Գերմանիայում աղմուկ է բարձրացել՝ կապված Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասաբիլ Հասիմովի կոռուպցիոն գործունեության հետ։

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով azpolitika տեղեկատվական կայքը, Գերմանիայում ադրբեջանական համայնքի աղբյուրները պնդում են, որ պատգամավոր Ա. Հասիմովը Գերմանիայում 15 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է ձեռք բերել։ Իսկ վերջերս Գերմանիայում իրականացվող կեղտոտ փողերի լվացման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում Ա. Հասիմովը (Իմիշլինյան շրջանի պատգամավոր) գրավել է գերմանացի իրավապահ մարմինների ուշադրությունը։ Գերմանիայում ադրբեջանական սփյուռքի հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները կարող են մեղադրանք առաջադրել արդբեջանցի պատգամավորին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի պաշտոնյաներն ու պատգամավորները մեղադրվում են արտասահմանում կոռուպցիոն գործարքների մեջ։