NEWS.am-ը ներկայացնում է «Al Jazeera»-ում հրապարկված Լոս Անջելեսի արհեստների եւ ժողովրդական արվեստի թանգարանի նախկին տնօրեն Մարինա Գրուշեցկայայի հոդվածը որոշակի կրճատումներով.
Լոս Անջելեսի օկրուգի տվյալներով, այնտեղ խոսում են առնվազն 247 լեզվով եւ ամեն տարի մոտ 62 էթնիկ փառատոն է անցկացվում: Դա բազմամշակութային հաջողությո՞ւն է, թե՞ նախազգուշացնող պատմություն:
Լոս Անջելեսիւ թանգարնում աշխատանքի իմ փորձը, որը նվիրված էր մշակութային փոխըմբռնմանը, ինձ մոտ կասկածաներ առաջացրեց բազմակուլտուրալիզմի իմաստնության հետ կապված: Բազմակուլտուրալիզմի համար գինը նույնականացման կոշտ քաղաքակնությունն էր, որտեղ մշակութային խմբերը հռչակում են կամ իրենց «յուրահատկությունը» կամ «զոհ լինելը»` մշտապես իրենց առանձնացնելով մյուսներից:
Արդյունքը բացասական արձագանքն է նրանց կողմից, ովքեր մշակութային մեծամասնություն են կազմում, ինչպես նաեւ` փոքրամասնությունների միջեւ հանուն ռեսուրսի մրցակցությունը: Այն դեպքում, երբ բազմակուլտուրալիզմն ուղղված է միասնականությանը, իրականում մենք դեռեւս աշխատում ենք հանդուրժողականության հասնելու համար. այդ փաստը ակնհայտ դարձավ սեպտեմբերի 11-ից հետո, իսկ վախը գերակյող մշակութային գիծ է:
Իմ հեռացումը բազմակուլտուրալիզմից սկսվեց հայ նկարիչ Հակոբ Հակոբյանի նյկարների ցուցահանդեսի կազմկերպումից: Նրա թախծոտ կտավները պատկերում էին կամ միայնակ անապատային լանդշաֆտներ կամ թախծոտ աչքերով մարդկանց դիմանկարներ: Լոս Անջելեսի հայ համայնքը ոգեւորությամբ արձագանքեց իր ցավոտ պատմության նման նկարագրությանը:
Մի անգամ տեղի դպրոցներից մեկի երրորդ դասարանի աշակերտներին էքսկուրսիայի էին բերել թանգարան, եւ երեխաներից մի քանիսը հարցրեցին, թե ինչու են կտավներն այդքան տխուր: Արվեստի ուսուցիչը կարճ տեղեկութուններ ներկայացերց Հայոց ցեղասպանության մասին, որից հետո մի փոքրիկ աղջնակ հարցերց. «Իսկ ինչպիսի՞ն էին հայերի նկարները մինչեւ ցեղասպանությունը»:
Այդ 9-ամյա իմաստուն փոքրիկի ընկալումը ինձ ստիպեց վերջակետ դնել իմ` որպես համակարգողի գործունեությանը : Արդյոք ես «ընդանուր» էի ստեղծում, թե՞ խորացնում էի «տարբերությունը»: Եթե ձայն տանք նրանց, ովքեր իրավունք չունեն, արդյոք դա փոխըմբռնում կստեղծի, թե՞ կհեռացնի: Ինչպե՞ս կարող եմ նպաստել միասնականությանը` միաժամանակ տեղ թողնելով բացառիկության համար: Ես եկա այն եզրահանգման, որ ժամանակն է դուրս գալ բազմակուլտուրալիզմի շրջանակից այն բանի շնորհիվ, ինչը միասնականություն է ապահովում մարդկությանը կապող ունիվերսալ թելի հիմքի վրա: Կոսմոպոլիտիզմը կարծում է, որ մարդկային բոլոր էակները միմյանց հետ կապված են ընդհանուր բարոյականությամբ:



























