Կախարդության մասին օրենքը, որը Պապուա Նոր Գվինեայում պարբերաբար անմեղ մարդկանց մահվան պատճառ է դառնում, որոշել են չեղյալ հայտարարել: Փաստաթուղթն օրինազրկելու վերաբերյալ խոստումը մոտ օրերս տվել է երկրի վարչապետ Փիթեր Օ’Նիլը` օրենքն անվանելով «անհեթեթ» եւ «բարբարոսական»:
Ասպես` 2013 թվականի փետրվարին 20-ամյա Քեփարի Լենիատին ծեծել, այնուհետեւ կենդանի այրել են նրա հայրենակիցները: Մաունթ-Հագենի բնակիչները համարել են, որ նա մեղավոր է 6-ամյա տղայի մահվան մեջ: Մինչեւ սարսափելի մահապատիժը, աղջիկը խոստովանել է, որ կախարդությամբ է զբաղղվել, սակայն երեխայի մահվան հետ որեւէ առնչություն չունի: Վրդովված ամբոխը նրան չի հավատացել, իսկ ոստիկանությունն էլ անզոր է եղել նրանց ետ պահելու համար, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Մի քանի շաբաթ անց իրավապահ մարմիններին հաջողվել է փրկել երկու կանանց, ում ցանկանում էին հրապարակայնորեն այրել: Մեղադրողները համոզված էին, որ կախարդները կախարդել են 8 ամսական երեխային:
2012 թվականին պետության մեջ սարսափելի մահապատիժներ էին կատարվում այն մարդկանց հանդեպ, ովքեր, իբր, կախարդանքով են զբաղվում: Աղանդավորական խումբը փնտրել եւ գտել է երկու սեռերի ներկայացուցիչների, որոնց այնուհետեւ մասնատել եւ կերել են:




























