ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը վաճառքի է հանել ենթադրյալ ռուսաստանցի լրտեսներ Ռիչարդ եւ Սինթի Մերֆիների առանձնատունը: Նյու Ջերսի նահանգում գտնվող տան գինը կազմում է 444,9 հազար դոլար:
2010-ին Մերֆի ամուսինները սկանդալի կենտրոնում էին հայտնվել, երբ ԱՄՆ իշխանությունները ձերբակալել էին 10 մարդու՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Մեղադրանքում նշվում էր, որ կալանավորվածներից մի քանիսը համագործակցել են «Մանհեթենում ՄԱԿ-ի ռուսական առաքելության» ներկայացուցիչների հետ:
Լրտեսական սկանդալում Մերֆի ամուսիններից բացի հիշատակվում էին նաեւ Աննա Չափմանը, Խուան Լազարոն, Մայքլ Զոտոլին, Պատրիսիա Միլզը, Միխայիլ Սեմենկոն, Վիկի Փելաեզը, Դոնալդ Հովարդ Հիթֆիլդը եւ Թրեյսի Լի Էնն Ֆոլին: Եվս մեկին՝ Քրիսթոֆեր Մեթսոսին հաջողվել է թաքնվել:




























