Քալիֆորնիայի Դեվիս քաղաքի համալսարանի գիտնական Էլիսոն Միթչելը հաստատել է, որ խումհարից դուրս գալու համար կօգնի ասիական խոհանոցի յակով ապուրը: Սա արիշտայով համեմված մսային ապուր է:
Մասնագետների կարծիքով գաղտնիքը ապուրի մեջ աղի (աղի մսին ավելացվում է նաեւ սոյայով սոուս), սպիտակուցների (տալիս են միս, ձու), ածխաջրերի (առկա են արիշտայի մեջ) եւ այլ բաղադրիչների պարունակությունն է, որոնք կօգնեն հաղթահարել չափից շատ օգտագործած սպիրտի արդյունքում առաջացող տհաճ հետեւանքները:
Միթչելի խոսքով` Նոր Օրլեանի ամերիկացի զինվորները, ովքեր 50-ական թվականներին ծառայել են Կորեայում, հաճախ են օգտագործել այդ ապուրը` խումհարի դեմ պայքարելու համար, հայտնում է Meddaily-ն:
Իսկ Հարավային Կորեայում Չեջուի Ազգային համալսարանի աշխատակիցներն իրենց հերթին վստահ են, որ խումարից ազատվելու բանալին թաքնված է ծնեբեկի մեջ:
Դրա մեջ գիտնականները հայտնաբերել են միացություններ, որոնք տոքսիններից պաշտպանում են երիկամների բջիջներին: Մարդու բջիջների վրա կատարված փորձաքննությունները ցույց են տվել` ծնեբեկում առկա հանքային իրերն ու ամինաթթուները փոխարինում են այն, ինչ կորել է սպիրտ օգտագործելու հետեւանքով: Իսկ դրանց անբավարար քանակը սպառնում է խումարի բնութագրական երեւույթով` գլխացավով: Նաեւ նվազում է երիկամների սթրեսի ընդհանուր ցուցանիշը:




























