Գերմանիայի Հեսեն երկրամասի բնակիչը միանգամից միլիոնատեր է դարձել` վիճակախաղով շահելով 46 մլն եվրո: «EuroJackpot»-ը խաղարկվում է Եվրոպայի 14 երկրներում, եւ նա միակն էր, ով կռահել էր յոթանիշ թիվը:
Հաղթողը 30 տարեկան է, նրա անունն առայժմ չի հայտնվում, նա ապրում է Ռեյն Մայնի շրջանում, հաղորդում է «Վեստին»:
Մինչ այդ «EuroJackpot»-ի ամենախոշոր շահումը Գերմանիայի տարածքում արձանագրվել էր 2007թ-ին, գումարը կազմել էր 45,3 մլն եվրո:




























