Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ իշխանությունների  կողմից «Մագնիտսկիի ցուցակ» կազմելն ու հրապարակելը կայսերական պահվածք է անվանել: «ԱՄՆ-ը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ջեքսոն-Վենիկի փոփոխությունները եւ դա լավ առիթ էր սառը պատերազմի ժամանակ տեղի ունեցածը մոռանալու եւ առաջ գնալու համար: Բայց ոչ, անպայման պետք էր կազմել մեկ այլ հակառուսական ակտ (Մագնիտսկիի ակտը): Ինչո՞ւ է դա արվել: Միայն ավելորդ տեղը փքվելու համար: Մենք ամենալավն ենք այստեղ: Ինչո՞ւ: Սա արտաքին քաղաքական դաշտում կայսերական պահելաձեւ է»,- «ուղիղ գծի» ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը:

«Մենք զգուշացրել էինք, որ պատասխանելու ենք: Սխալ է կարծել, որ ԱՄՆ-ում Կոնգրեսն ու երագույն պալատն անկառավարելի են, իսկ այստեղ` կառավարելի: Մենք երկուսս էլ իրար հանդեպ հարգալից պետք է լինենք: Մենք մերձենալու եզրեր կփնտրենք»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել են սառել դեռ մինչեւ «Մագնիտսկիի ցուցակը»: «Սառեցումը սկսվել է Իրաքի իրադարձությունների ժամանակ, երբ մեր գործընկերները կոչ են արել մեզ՝ ակտիվ կերպով ընդգրկվել իրադարձությունների մեջ: Մենք պատասխանեցինք, որ այդպիսի քայլ չենք անի: Այդ ժամանակ սկիզբ առավ փոքրիկ «սառեցում»: Այնուհետեւ տեղի ունեցան Լիբիայի եւ աշխարհի շատ երկրների իրադարձություններ: Ես արդեն ասել եմ իմ դիրքորոշումը: Մենք հետեւում ենք քաոսին: Ինչո՞ւ պետք է աջակցենք մի բանի, որը սխալ ենք համարում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: