Թուրքիայում դատախազը 14 տարեկան աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության համար մեղադրվող մի լրագրողի պահանջել է 30 տարվա ազատազրկման դատապարտել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը: Բուրսայում 14 ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող թուրքական «Vakit» թերթի լրագրող Հուսեյին Ուզմեզը դատարան բերվեց ձեռնաշղթաներով: Դատարանում դատախազը պահանջեց 30 տարվա ազատազրկում, որն ավելի վաղ պահանջել էր 25 տարվա ազատազրկում:

«Vakit» թերթի լրագրող Հուսեյին Ուզմեզը ձերբակալվել էր 2008 թվականի ապրիլի 25-ին, անչափահաս աղջկա նկատմամբ իրականացրած ոտնձգության կասկածանքով: