Turkish Airlines ավիաընկերության սխալի պատճառով ամերիկացի զույգը, որ Աֆրիկա էր մեկնում, հայտնվել է Հարավային Ասիայում: Սենդի Վալդիվեսոն եւ Տրիետ Դոն պետք է ուղեւորվեին Սենեգալի մայրաքաղաք Դաքար, բայց հայտնվել էին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, թյուրիմացությունը տեղի է ունեցել աշխատակիցների մեղքով, որոնք շփոթել էին օդանավակայանների կոդերը (Դաքարի կոդը DKR է, Դաքքայինը` DAC):
Ամուսինները պատմել են, որ երբ նստել են ինքնաթիռ, ուղեկցորդուհին նշել է վերջնակետը, սակայն իրենց թվացել է,թ ե թուրքական ակցենտով է խոսում եւ ուշադրություն չեն դարձրել, գրում է Lenta.ru-ն:
Ամուսինները տեղում շուրջ 12 ժամ փորձել են ապացուցել ավիաընկերության սխալը նախքան նրանց Դաքարի տոմս են տվել: Նրանք իրենց ուղեբեռին սպասել են երկու օր, իսկ փոխհատուցման սպասել են չորս ամսից ավելի, ինչից հետո էլ լրագորղներին պատմել է կատարվածի մասին:
Ավիաընկերությունում հայտնել են, թե պատրաստ են էկոնոմ-դասի երկու տոմս տրամադրել ցանկացած ուղղությամբ:




























