Ներկայումս, երբ մեր արտահանումը դիվերսիֆիկացված չէ,  եւ էներգակիրների սպասվող թանկացումները կրկին հարվածելու են բնակչության անապահով խավի բյուջեին, ակամա հիշում ենք  մեր տնտեսական քաղաքկանության մեջ բաց թողնված հնարավորությունների մասին: Նման խնդիրներից մեկի մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության գործադիր տնօերեն  Էդվարդ Կիրակոսյանի ու «Կանազիտ» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանի հետ: Խոսքը հրաբխային ծագման ոչ մետաղական հանքատեսակների մասին է, որոնցով հարուստ է Հայաստանը...

Ս. Գեւորգյան- Մեր անկախության սկզբում գաղափարներ էին հնչում այն մասին, որ կարող ենք բարգավաճել ... «Ջերմուկի» արտահանման շնորհիվ: Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը, եւ պարզ  դարձավ, թե որքան միամիտ էր այդ գաղափարը: Սակայն Հայաստանից արտահանումն ընդլայնելու իրական պոտենցիալ, այնուամենայնիվ, կա: Ես նկատի ունեմ պեռլիտը, բազալտն ու մյուս ապարները:

Նախկինում այդ հանքավայրերն ինտենսիվորեն յուրացվում էին...

Ս. Գեւորգյան-  Հայաստանը ժամանակին  խորհրդային հանրաետություններ, հիմնականում` Ռուսաստան  էր  արտահանում մոտ  1,2 տոննա հանքաքար, որոնցից 80-90%-ը Արագածի պեռլիտն էր:

Մեզանում կա՞ն պեռլիտի վերամշակման ընկերություններ:

Ս. Գեւորգյան-Հայաստանում այդ տեսակի հումքի վերամշակման հարցերով գլխավոր կազմակերպությունը քարերի եւ սիլիկատների ԳՀԻ-ն է, որը պեռլիտի վերամշակման լաբորատորիա ունի: 1998 թ-ին Արագածի պեռլիտի հանքավայրը, հումքի վերամշակման գործարանի հետ, խորհրդանշական` 1,4 մլն դոլարով  վարձակալությամբ տրվել է «Decalite» միջազգային կորպորացիային: Հանքավայրը լավագույններից մեկն է համարվում, որը տրվել է գրեթե ձրի:

Իսկ «Decalite»-ն օգտագործո՞ւմ է  այդ բացառիկ հնարավորությունները:

Ս. Գեւորգյան- Առաջին երկու տարիներին այն արտահանեց 100-200  հազար տոննա պեռլիտ, բայց ոչ թե Ռուսաստան, այլ Նիդեռլանդներ, որտեղից էլ արտադրանքը տարածվում էր ողջ աշխարհում: Այնուհետեւ հայկական հումքի հետ կապված գործը դադարեցրեց եւ  սկսեց զբաղվել մյուս երկրների պեռլիտի վաճառքով, այդ թվում` Թուրքիայի:

Համամատելու համար նշենք, որ վերմշակման դեպքում Արագածի պեռլիտը ծավալով մեծանում է 20  անգամ, հունականը` 12 անգամ, թուրքականը`  10 անգամ: Պեռլիտից ստանում են մոտ հարյուր  հիսուն արտադրանք, հիմնականում ջերմա եւ ձայնամեկուսիչ նյութեր, որոնք լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ:

Է. Կիրակոսյան-Հիմա, երբ գազի սակագինը հերթական անգամ կավելանա,  էներգակիրների տնտեսման խնդիրն ավելի մեծ հրատապություն ձեռք կբերի: Եթե  այդպիսի պեռլիտը լայնորեն օգտագործվեր մեր շինարարության մեջ, ապա ձմռանը էներգիայի ծախսը կկրճատվեր երեք անգամ:

Ս. Գեւորգյան-Կասեի, ոչ թե երեք, այլ` հինգ-վեց, անգամ ավելի:

Է. Կիրակոսյան- Համաձայն եմ: Ասվածին ավելացնեմ, որ մեզանում ջերմամեկուսացման նորմերը բացարձակապես չեն համապատասխանում մեր կլիմայական պայմաններին: Անգամ այդ չնչին բանը շինարարության ժամանակ հաշվի չի առնվում, դրա համար մեր քաղաքացիները էներգիայի հսկայական ծախսեր են կատարում:

Արտերկրում բնակարանների գնորդներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում շենքերի էներգամատակարարման ցուցանիշներին` նախապես իմանալու համար, որքան է կազմելու ծախսը...

Ս. Գեւորգյան- Դրա համար յուրաքանչյուր կոնկերտ շենքի մասով այսպես կոչված  էներգամատակարարման անձնագիր է պատրաստվում, ինչը մեզ մոտ, ցավոք, չկա: Մեզանում պատկերն անմխիթար կլիներ, քանի որ շենքերի տաքացման ծախսերը գերազանցում են  օպտիմալ ցուցանիշը: Պարադոքս է, բայց փաստ, ունենալով նման  հնարավորություններ, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

Սեփական նախաձեռնությամբ ես մշակել եմ ոչ մետաղական հանքատեսակների հայեցակարգ: Կարծում եմ, այս ոլորտի արտադրանքը բավականին շահավետ է արտահանման համար, քան մոլիբդենի, պղնձի խտանյութը: Պաշտոնյաները հիացան այդ փաստաթղթով, սակայն գործը դրանից այն կողմ չգնաց: Այդ ժամանակ դիմեցինք Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միությանը:

Է. Կիրակոսյան-Քննարկելով այդ հարցը` մենք եկանք միանշանակ  եզրահանգման. ոլորտը մեծ հեռանկարներ ունի: Հայտնի է, որ երկրի Արդյունաբերական զարգացման ռազմավարությամբ  զարգացման հայեցակարգերի մշակում է նախատեսվում 11 գերակա ոլորտների համար: Դիմելով կառավարությանը` մենք հասանք նրան, որ այդ ցուցակում ներառեցինք նաեւ այս ոլորտը. ընդ որում, նրանց թվում, որոնց վերաբերյալ առաջին հերթին պետք է հայեցակարգ մշակվի:

Դրանով համագործակցությունն ավարտվե՞ց:

Է. Կիրակոսյան- Ոչ, ներկայումս պրն Գեւորգյանի հետ համատեղ զբաղված ենք այդ ոլորտում գործատուների միության ստեղծմամբ` ճյուղը վերականգնելու ջանքերը միավորելու  եւ ապագա հայեցակարգն իրացնելու համար: Մեր նպատակը ոլորտի վերականգնումն ու լիարժեք զարգացումն է:

Ոլորտի զարգացման հայեցակարգը կմշակվի, ուրիշ ինչո՞ւմ եք ակնկալում պետության աջակցությունը:

Ս. Գեւորգյան- Սկզբունքորեն մեր նախագծերի ֆինանսավորման հարցերը գրեթե լուծված են, եւ պետբյուջեից միջոցներ պետք չեն: Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է վարկավորել մեր ծրագրերը, սակայն պետության կողմից երաշխիքներ է պահանջում: Անգամ պարզապես պետության համաձայնությունը:  Սակայն պետությունը, ի դեմս կառավարության, այդ երաշխիքները չի տալիս...

Քարակերտի քարամշակման գործարանում հնարավոր է բազալտից խողովականեր եւ պլիտաներ արտադարել մետալուրգիայի, նավթարդյունաբերության  համար` մինչեւ երեք մլրդ դոլարի արտադրանք տալ: Դրա համար անհրաժեշտ է, որ հայեցակարգը իրացվի, եւ ոչ թե թղթի վրա մնա:  Սկզբի համար կպահանջվի 150 մլն դոլար, սկայն նման գումար չկա...

Գործարանը կարող է աշխատանքով ապահովել 3 հազար մարդու, սակայն  20 հեկտար զբաղեցնող գործարանը չարդարացված կերպով պարապուրդի է մատնված: Չեխիայում կա նման գործարան, որը լեռնահանքարդյունբերության համար արտադանք է տալիս` տոննան  1,4 հազ. դոլարով: Եթե մեր ձեռնարկությունը գործարկվի, մենք բավականին էժան կարող ենք առաջարկել նույն արտադրանքը`   0,6 հազարով` տոննայի դիմաց: Սակայն դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը...

Ալբերտ Խաչատրյան