Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ եւ կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը եւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Այնուհետեւ, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:



























