Հայոց ցեղասպանությունը պետք էր վաղուց ճանաչել, կարծում է ուկրաինացի հայտնի գրող Վասիլի Շկլյարը: Մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ներկայացումը` Analitika.at.ua-ի հետ զրույցում Շկլյարը զարմանք է հայտնել, որ  այս հարցը քննարկվում է միայն այժմ:

«Շատ ցավալի է, որ Հայոց ցեղասպանության եւ Գոլոդոմորի հարցերը համապատասխան գնահատականի չեն արժանացել: Նման հարցերի պարագայում անտեղի է սակարկելը, Հայոց ցեղասպանությունը պետք է  ճանաչվի` անկախ քաղաքական շարժառիթներից», նշել է Վասիլի Շկլյարը:

 NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ էր գրանցվել:  Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։

Ուկրաինայում ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը