Թուրքիա կատարելիք Եվրամիության խորհրդարանական պատվիրակության այցը Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո չեղյալ է հայտարարվել։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Եվրամիության խորհրդարանական պատվիրակության Թուրքիա կատարելիք այցի չեղյալ հայտարարելու հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը՝ նշելով, թե Թուրքիան պետք է հանդուժողականություն դրսեւորել սովորի քննադատությունների հանդեպ։  Եվրոպացի պատգամավորը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությունը կրկին սկսվի։

Նշենք, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԵՄ-ի կողմից «Գեզի» այգու իրադարձությունների շուրջ  Թուրքիայի իշխանություններին ուղղված քննադատությունները, հայտարարել էր. «Այստեղից պատասխանում եմ նրանց, որ չեմ ճանաչելու Եվրամիության խորհրդարանում Թուրքիայի հետ կապ ունեցող ընդունված որոշումը»։