Ուկրաինան պետք է հետեւի այլ երկրների օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, «Կապիտալ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արսեն Ավակովը, ով Գերագույն ռադա է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբեյալ օրինագիծ:
«Խոսքը Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգաբնակչության ցեղասպանության ճանաչման մասին է, որը երիտթուրքերն իրականացրել են 1915-1920թթ»,-ասել է նա:
Ավակովն ընդգծել է, որ հունիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում գրանցվել է նմանատիպ նախագիծ, որի տակ ստորագրել են 6 կոնգրեսականներ` պահանջելով ճանաչել Ցեղասպանությունն ու հայերի հանդեպ արդար գտնվել:
Ինչպես գրում է Analitika.at.ua-ն, կոմունիստական խմբակցության նախագահ Պյոտր Սիմոնենկոն նշել է, որ ՄԱԿ-ը վաղուց ճանաչել է ցեղասպանությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագիծ: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը:
Ուկրաինայում ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը http://news.am/arm/news/157195.html




























