Ադրբեջանի Տերտերի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ուսումնավարժությունների ընթացքում ական է պայթել, որի արդյունքում մեկ զինվոր զոհվել է, երեքը` վիրավորվել:Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 25-ին սպայի անզգուշության հետեւանքով:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, զինվորներից մեկը մահացել է հոսպիտալում, մյուս երկուսը գտնվում են ծանր վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, «անզգույշ սպանություն» հոդվածով: Պաշտոնական աղբյուրները ոչ մի կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին: