Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին եւ կիսում գնացքի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդկանց մահվան համար: 

Խնդրում եմ մեր ցավակցությունները, մխիթարանքի խոսքերը եւ զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին»: