ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրահանգել է մեկ օրով փակել մի շարք դեսպանատներ: Ըստ Agence France-Presse-ի` օգոստոսի 1-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը:
Պետդեպարտամենտի որոշումը Հարֆը մեկնաբանել է անհրաժեշտ զգուշավորությամբ եւ դեսպանատների աշխատակիցներին ու այցելուներին պաշտպանելու նկատառմամբ: Ընդ որում, հայտարարության մեջ չի ճշտվում, թե որ դեսպանատներն են փակվելու, ինչպես նաեւ այն, թե ինչ տեսակի վտանգ է սպառնում նրանց օգոստոսի 4-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
Associated Press-ը, վկայակոչելով անահայտ մնալու պայմանով տվյալներ հաղորդած ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ խոսքը մահմեդական երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների մասին է: Ի տարբերություն Լատինական Ամերիկայի եւ եվրոպական երկրների, որտեղ ԱՄՆ-ի դեսպանատները կիրակի օրերին փակ են լինում, մահմեդական երկրներում կիրակին աշխատանքային օր է:





























