Փորձաքննությունը ցույց է տվել, որ Ռումինիայում այրվել են Նիդերլանդներում առեւանգված 7 կտավներից երեքը: Այս մասին նշվում է Ռումինիայի պատմության ազգային թանգարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Ռումինական Mediafax գործակալության փոխանցմամբ՝ գլխավոր կասկածյալի մոտ տան մոտից վերցված մոխիրի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն երեք կտավների այրվելուց է առաջացել:
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի Kunsthal թանգարանից կտավների գողությունը կատարվել է 2012-ի հոկտեմբերի 16-ին:
Ռոտերդամի պատկերասրահից խոշոր գողություն է կատարվել
Նշենք, որ այս օրերին պատկերասրահում ցուցահանդես էր ընթանում, որտեղ ցուցադրվում էին 20-րդ դարի այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Վինսենթ Վան գոգը, Մարսել Դյուշանը, Պյետ Մոնդրիանը:
Ռոտերդամի թանգարանի գողության մանրամասները. առեւանգվել են նշանավոր վարպետների յոթ կտավներ




























