Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Կոտավար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, այսօր՝ օգոստոսի 8-ին, «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի 20 ՕՕ 158 համարանիշի ավտոմեքենայի ( վարորդ Ռ.Մ.) բեռնախցիկում հեղուկ գազի բալոն (50 կգ) է պայթել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:





























