Bloodhound Gang-ի երաժիշտները դեռեւս 5 տարի չեն կարողանա մուտ գործել Ռուսաստան։ Այսպես են Դաշնային միգրացիոն ծառայությունում արձագանքել խմբի անդամի «սխրագործությանը», ով Օդեսայում տեղի ունեցած համերգի ժամանակ «պղծել է» ռուսական եռագույնը։
«Առաջիկա 5 տարիներին նրանք համերգային գործունեություն չեն կարողանա ծավալել Ռուսաստանի տարածքում»,-հաղորդել է ԴՄԾ ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Հիշեցնենք, որ խոմբը համերգի էր մեկնում Կրասնոդարի երկրամաս՝ մասնակցելու KUBANA փառատոնին։ Ճանապարհին երաժիշտները համերգ են տվել Օդեսայում։ Ելույթից առաջ խմբի անդամը ռուսական եռագույնը մտցրել է տաբատի մեջ, հետո հանելով՝ նետել դահլիճ։ Ուկրաինական դրոշը եւս անարգվել է՝ երաժիշտը հենց բեմում իր կարիքներն է հոգացել դրա վրա։
Դրանից հետո խմբին արգելել են ելույթ ունենալ KUBANA փառատոնին։ Բացի այդ, նրանց խորհուրդ են տվել լքել երկրի տարածքը, ինչը եւ վերջիններս արել են։
Ավելի վաղ խմբին արգելվել էր 5 տարով Ուկրաինա մուտք գործել։
Bloodhound Gang-ի սկանդալային կիթառահարին 5 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա




























