Այսօր Իտալիայում կարտաշիրմեն ոմն Լիզա Գերարդինիի գերեզմանը, ով Ֆլորենցիայում բնակվել է 15-րդ դարում։ Պատմաբանները կարծում են, որ հենց նա է պատկերված Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։

Հնագետների պեղումները Գերարդինիների տոհմական դամբարանում կարող են բացահայտել Վերածնունդի ժամանակաշրջանի գլխավոր գաղտնիքներից մեկը, սակայն դա շուտ տեղի չի ունենա։ Մասնագետները պետք է ուսումնասիրեն մնացորդենրը, որից հետո բարդ աշխատանք պետք է տանեն՝ Լիզա Գերարդինիի արտաքինը վերականգնելու։

Նրա գերեզմանը բացել են այն պատճառով, որ գոյություն ունեն նամակներ, որոնցում հիշատակվում է, որ հենց նա է որպես բնորդուհի ծառայել Լեոնարդոյի համար, հաղորդում է «Vesti.Ru»-ն։ Հայտնի է նաեւ, որ նա բնակվել է դա Վինչիի տնից ոչ հեռու։