Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պարտրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եւ հանդիպել Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին գրում է հայ-ամերիկյան Asbarez թերթը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնել են, որ Երուսաղեմի պատրիարքի այցն անձնական բնույթ է կրում: Երկու կրոնական առաջնորդները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում եկեղեցական, ինչպես նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող հարցեր:

Նշենք, որ պատրիարքը այս այցը կատարել է այն բանից հետո, երբ կարճ նամակ էր գրել Գարեգին Բ կաթողիկոսին՝ կոչ անելով նրան ամրացնել Հայ եկեղեցու «հոգեւոր հիմքերը», որոնք, ըստ պատրիարքի, թուլացել են: