Անդվերպենում ռուսական հյուպատոսության մոտ ռուսական ԼԳԲՏ համայնքի աջակցությանն ուղղված ակցիա է անցկացվել: Օգոստոսի 9-ի երեկոյան ռուսական դիվանագիտական ներկայացուցչության պարսպի մոտ համբուրվել է մոտ 400 նույնասեռ զույգ:

Ինչպես «Ռոսբալթին» է հաղորդել պետերբուրգյան գեյ-շքերթի կազմակերպիչ Յուրի Գավրիկովը, ակցիային մասնակցել են երեխաներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ, ինչպես նաեւ բազմաթիվ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգեր, որոնց թվում` Անդվերպենի մշակույթի եւ սպորտի հարցերով փոխքաղաքապետերը:

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության պարսպի վրա գունավոր ժապավեններ են կպցրել: