Ֆլորենցիացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի տոհմական դամբարանը բացվել է օգոստոսի 9-ին` մի խումբ իտալացի գիտնականների կողմից: Վաճառականի կին Լիզա Գերարդինին, հնարավոր է, եղել է դա Վինչիի «Մոնա Լիզայի» բնորդուհին:

Գիտնականներից Սիլվանո Վինչետին լրագրողներին հայտարարել է, որ խմբի նպատակն է ոսկորներից ԴՆԹ նմուշներ վերցնել եւ համեմատել դրանք այն նմուշների հետ, որոնք վերցվել են Սուրբ Ուրսուլայի մենաստանում: Համարվում է, որ Գերարդինին կյանքի վերջին տարիներն անցկացրել է այդ մենաստանում` մահանալով 63 տարեկան հասակում:

Հենց ԴՆԹ-ները համապատասխանեն, գիտնականները ծրագրում են վերականգնել Լիզա Գերարդինիի կերպարը` հիմք վերցնելով նախորդ տարի հայտնաբերված գանգը, որը գտնվել է Սուրբ Ուրսուլայի մենաստանում: Ստացված պատկերը հետագայում կհամեմատվի «Մոնա Լիզայի» հետ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: