АВВА խմբի հետ կապված մեծաքանակ հուշանվերներն օգոստոսի 10-ին եւ 11-ին Սթոկհոլմում աճուրդի կհանվեն ` 1674թ հիմնադրված Stockholms Auktionsverk աճուրդային տան կողմից:
Հավաքածուն, որը ներառում է 25 հազար ցուցանմուշ, պատկանում է խմբի երկրպագուին, որը մոտ 40 տարի հավաքել է առարկաներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են խմբին: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Ցուցանմուշների թվում են հազվադեպ ձայներիզներ, հագուստներ, ամսագրերից ու պարբերականից կտրված նկարներ ու հոդվածներ:





























