Հյուսիսային Իռալնդիայի մայրաքաղաք Բելֆասթում կաթոլիկների եւ բողոքականների միջեւ բախումների ընթացքում վիրավորվել է 56 ոստիկան, հաղորդում է BBC-ն: Ոստիկանությունը հայտարարում է անկարգությունների 7 մասնակիցների կալանավորման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելֆասթում կաթոլիկներիի եւ բողոքականների բախումների արդյունքում 26 ոստիկաններ են տուժել, որոնք փորձել են կանխել բախումը:
Բախումներն սկսվել են, երբ բողոքական համայնքի անդամները փորձել են փակել կաթոլիկների երթի ճանապարհը, որոնք հանդես են գալիս հօգուտ Իռլանդիայի միավորման:
Ոստիկանությունը փորձել է կանխել բռնությունը` կիրառելով ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ, ի պատասխան ոստիկանների ուղղությամբ աղյուսներ եւ շշեր են նետվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բելֆաստում կաթոլիկների եւ բողոքականների բախումների արդյունքում ոստիկաններ են տուժել





























