Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակվել են լիբիական «Ազատություն» հեռուստաընկերության ծրագրարերից մեկի հաղորդավար Իսա դի-Գուսադեի վրա եւ սպանել նրան:
Մզկիթում աղոթքից հետո Գուսադեն պատրաստվում էր տուն գնալ, սակայն նրա վրա զինված մարդիկ են հարձակվել եւ գնդակահարել սեփական մեքենայում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Լրագրողն իր կարիերան սկսել է 2011 թվականին: Սկզբում նա աշխատել է տեղի ռադիոկայանում, ապա դարձել է հեռուստաընկերության հաղորդավար:





























