Սալվադորի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է կենդանիների մասնակից դարձնել կրկեսային եւ հնարային այլ ներկայացումներում:
Պատգամավորների կարծիքով` վայրի բնաշխարհի հետ ծանոթանալու ուրիշ եւ ոչ դաժան հնարավորություններ կան` կենդանաբանական այգիներ եւ այլն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բացի այդ, խորհրդարանը սահմանափակել է երկրի տարածքով վայրի կենդանիների փոխադրումը, ինչը հաճախ հանգեցնում էր կենդանիների ոչնչացմանը:
Օրինագիծը նախաձեռնել են երկրի հասարակական կազմակերպությունները:





























