Ընտանիք ունեցող անձանց 60%-ը սկսում է ամուսնությունից հետո գիրանալ: Այսպիսին են Մեծ Բրիտանիայում անցկացված  հետազոտության արդյունքները:

62% -ը խոստովանել է, որ գիրացել է ինքը, իսկ 72% -ը նշել է, որ այդ խնդիրը նկատել է իր երկրորդ կեսի մոտ: Կանանց  56%-ը խոստովանել է, որ ավելին են ուտում, քան հարկավոր է:

Շատ զույգեր էլ մխիթարվում են նրանով, որ միասին են գիրանում: Դրան նաեւ նպաստում են չափից շատ սնվելն ու ֆիզիկական ակտիվության պակասը:

Հարցվածների միայն 26%-ն է նշել, թե կցանկանար առողջ կենսակերպ վարել: