Սիրիական Լաթաքիա նահագում խմբակային հարսանիք է տեղի ունեցել. պսակադրվել է 15 զույգ՝ բոլոր փեսացուները զինծառայողներ են եղել։

Ինչպես իր մեկնաբանությունում նշում է պետական միջազգային «Դամասկոս» ռաիոկայանը, միջոցառումն անցկացվել է ի նշան զինվորների սխրանքների եւ անձնվիրումի հանդեպ հարգանքի։ Իշխող կուսակցության տարածքային կառավարման ներկայացուցիչներից մեկը նշել է, որ սիրիացիները մեծ հույսեր են կապում սիրիական բանակի հետ՝ խաղաղության եւ կայունացման վերականգնման հարցում: