Ամերիկյան Նյուպորտ քաղաքի դատարանը որոշում է կայացրել փոխել երեխայի անունը, ում անվանակոչել են Մեսիա։ Դատարանի որոշմամբ՝ երեխային այսուհետ անվանելու են Մարթին։

Դատարանն այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ անունը էապես կբարդացնի երեխայի կյանքը, որը բնակվելու է այնպիսի միջավայրում, որտեղ շատ են քրիստոնյաները։

Փոքրիկի ծնողները դիմել են դատարանին, քանի որ չեն կարողացել ինքնուրույն որոշել, թե ում ազգանունը նա պետք է ստանա, սակայն նրանց համար միանգամայն զարմանալի է եղել այն, որ դատարանը որոշում է կայացրել փոփոխել նրա անունը, փոխանցում է «Dni.Ru»-ն։

Երեխայի մայրը որոշել է վիճարկել դատարանի որոշումը, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ինքը որոշելու, թե ինչին հավատա եւ ինչ անուն տա իր երեխային։