Աչքերի եւ պլաստիկ վիրաբուժության ոլորտում հայտնի կլինիկայի սեփականատեր էմիլ Չիննը խոստանում է անվճար կոսմետոլոգիական պրոցեդուրաներ այն մարդու համար, որը նրան կծանոթացնի իր երազանքների աղջկա հետ։
47-ամյա բժիշկը պատրաստ է 100 դոլար վճարել առաջին աղջկա հետ հանդիպման համար։ Յուրաքանչյուր թեկնածուի դիմաց նա որեւ նոր ծառայություն է առաջարկում կամ համապատասխան գումար։
Չիննը մանրամասնորեն նկարագրել է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի աղջիկը։ Նա պետք է լինի շատ նիհար, 27-35 տարեկան սպիտակամորթ աղջիկ, որն ավարտած լինի ԱՄՆ պերճաշուք համալսարաններից մեկը։ Բացի այդ, նա պետք է քրիստոնյա լինի, ճանապարհորդած լինի արտերկրում, սիրի շներին, փոխանցում է Life News-ը։
Մինչ այժմ նրան առաջարկվել է երկու կանանց «կենսագրականներ», որոնցից եւ ոչ մեկը նրա իդեալին մոտ չի եղել։





























