Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ցուցադրել են մի սարք, որը կոչվում է հյուսիսկորեական առաջին սմարթֆոն։ Որոշ մանրամասներ ներկայացվել են մի շարք չինական պարբերականներում։
Սմարթֆոնի տեխնիկական բնութագրերի մասին չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ նոր սարքն արդեն վաճառքում է։ Այն կոչվում է «Արիրան», փոխանցում է «Lenta.Ru»-ն http://lenta.ru։
Հանրապետության առաջնորդը բարձր է գնահատել հյուսիսկորեական գիտնականների աշխատանքն ու գովել սարքը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։





























