Նույնասեռ ամուսնությունների դեմ հանդես եկող ակտիվիստները, որոնք իրենց կոչում են Veilleurs, Ռոշֆոր քաղաքից երթով շարժվում են դեպի Փարիզ՝ օգոստոսի 31-ին այնտեղ հասնելու։

Ակցիան մեկնարկել է նախորդ կիրակի։ Մասնակիցների մեկնարկային թիվը 30 է, սակայն երթի կազմակերպիչները հուսով են, որ նրանց թիվը կավելանա։ Մասնակիցների մեծ մասն ուսանողներ են։

Ռոշֆորի երթի մասնակիցներին են միանում նաեւ Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Իսրայելից։

Քննարկանը մասնակցել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահի զարմիկը, պատգամավոր Ժերոմ Լամբերը, ով դեմ է քվեարկել նույնասեռ ամուսնությունների օրինագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը ստորագրվել է մայիսի 18-ին Ֆրանսիայում։ Մայիսի 29-ին Մոնպելյեում կայացել է նույնասեռ առաջին ամուսնությունը։