3 հայ տղամարդուց 2-ը կարծում են, որ կանայք պետք է իրենք վճարեն իրենց համար: Այս մասին են վկայում Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունները, թեեւ տղամարդկանցից շատերը կնոջից գումար վերցնելով` իրենց այնքան էլ լավ չեն զգում:

Բրիտանական «Brisbane Times»-ում հրապարակած հոդվածում Դեյվիդ Ֆրեդերիկ Չեփմենի գլխավորած հոգեբանների ուսումնասիրությունների արդյունքներն են, որոնք անցկացվել են 17000 տղամարդկանց եւ կանանց շրջանում: Հետազոտությունը փորձել է պարզել, թե գենդերային նորմերն ինչ ազդեցություն են ունենում դարերով ընդունված սկզբունքի վրա, երբ կանանց փոխարեն վճարել են տղամարդիկ:

Տղամարդկանց 64 %-ը նախընտրում է «գերմանական հաշիվ» ասվածը, 44%-ը խոստովանել է, որ կորցրել է հետաքրքրությունը կնոջ նկատմամբ, երբ վերջինս չի համաձայնվել ներդրում անել իր ֆինանսական հարաբերություններում: Տղամարդկանց 84%-ը, իսկ կանանց 58%-ն ասել է, որ տղամարդիկ իրենց վրա են վերցրել ծախսերի մեծ մասը, նույնիսկ այն ժամանակ, երբ կանանց հետ հարաբերությունները բավականին երկար ժամանակ են տեւել: Ֆրեդերիկ Չեպմանի խոսքով՝ ուսումնասիրությունը նպատակ է ունեցել հասկանալու, ինչու որոշ գենդերային ասպեկտներ ավելի հակված են փոփոխությունների, քան մյուսները: