Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է Հարվարդի համալսարանի Եվրասիայի անվտանգության ծրագրի ղեկավար Սերգեյ Կոնոպլյովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ս.Կոնոպլյովը բարձր է գնահատել համալսարանի կողմից իրականացված ծրագրում Հայաստանի դատախազության ներկայացուցչի մասնակցության պատրաստվածության որակը՝ կարեւորելով համագործակցության ակտիվացումը։
Հյուրը մասնավորապես առաջարկել է ակտիվացնել Հարվարդի համալսարանի կրթական, վերապատրաստման տարբեր ծրագրերում ՀՀ դատախազության ներկայացուցիչների ներգրավվածությունը։
Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղիների, այդ թվում` համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։





























