Մեծ Բրիտանիայում ահաբեկչության համար մեղադրել են 22-ամյա Ռոյալ Բարընսին՝ թմբկահար Լի Ռիգբիի սպանության վերաբերյալ տեսահոլովակներ պատրաստելու պատճառով։ Հիշեցնենք, որ նրան սպանել էին երկու մահմեդականներ։
Բացի ահաբեկչություն քարոզելուց, նա մեղադրվում է նաեւ ահաբեկչությունները մեծարելու մեջ, քանի որ նա հաղորդագրությունը հրապարակել էր «Մահմեդականներն ուրախանում են բրիտանացաի զինվորի սպանության համար» վերնագրով։ Ոստիկանության տվյալներով՝ հունիսի 12-ին նա «այլ մարդու դրդել է կազմակերպել կամ սադրել ահաբեկչությունը», գրում է Sky News-ը։ Բարընսը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ 21-ամյա աղջկա հետ, հաղորդում է «Lenta.Ru»-ն։
Ռիգբիի սպանությունը տեղի է ունեցել Լոնդոնում մայիսի 22-ին։ Սպանության մեջ մեղադրվում են նիգերիական ծագմամբ երկու մահմեդականներ՝ 28 եւ 22 տարեկան։





























