Հարավային Կորեայում արգելել են օգտագործել օդորակիչները բոլոր կառավարական եւ տեղական հաստատություններում՝ էլեկտրականության հնարավոր դեֆիցիտի պայմաններում, որը կհարվածի ողջ երկրին:

Ինչպես հաղորդում է Tonhap գործակալությունը, օդորակիչներին, իսկ որոշ քաղաքներում՝ նաեւ վերելակներից օգտվելու արգելքը գործելու է մինչեւ օգոստոսի 14-ը:

Տվյալ միջոցը ներդրվել է, երվ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յուն Սան-Ձիկը հայտարարել էր, թե էլեկտրականության օգտագործմա պիկը հասնելու է ընթացիկ շաբաթվա առաջին երեք օրերին:

Հարավային Կորեայում էլեկտրականության իրավիճակը բարդացել է, երբ շարքից դուրս է եկել Դանզինի ջերմաէլեկտրակայանի գեներատորներից մեկը: Իրավիճակը բարդացնում է անսովոր շոգը, սնդիկի սյունը բարձրացել է մինչեւ 37-38 աստիճան: