Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ավելի քան 160 մլն ֆունտ հատկացնել հեծանվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ «հեծանվային հեղափոխության» շրջանակներում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Անվտանգ հեծանվուղիների ցանց է հայտնվելու 8 քաղաքներում եւ 4 ազգային արգելոցներում: Մանչեսթերը, Բիրմինգհեմը, Նյուքասլը, Լիդսը, Բրիսթոլը, Օքսֆորդը, Քեմբրիջն ու Նորիջը ընդգրկված են այդ ցանկում: Ացած տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ նպատակով 42 մլն ֆունտ էր հատկացրել: «Կառավարությունը ցանկանում է երթեւեկության գործընթացը հեշտ եւ անվտանգ դարձնել եւ ոգեւորել հնարավորինս շատ մարդու տրանսպորտի այդ ձեւից օգտվելու համար»,- նշել է Քեմերոնը: Մեծ Բրիտանիայում դրական են արձագանքել այդ նախաձեռնությանը, հաղորդում է BFM.RU-ն: