Facebook-ում լուսանկարների տեղադրումը կարող է հանգեցնել ընկերների կորստին, կարծում են Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները: Գիտնականները պարզել են, որ այն օգտատերերը, որոնք պարբերաբար հրապարակում են իրենց նկարները, կարող են վանել իրենց էջերը դիտող ընկերներին:

Անձնական լուսանկարները սոցցանցերում կարող են փչացնել հարաբերություններն ընկերների, ազգականների, անգամ գործընկերների հետ: Ազգականներին եւ իրական ընկերներին կարող է վշտացնել, երբ դուք նկարներ եք կիսվում Facebook-ից «անհասկանալի» մարդկանց հետ, որոնց մասին իրենք պատկերացում չունեն: Գործընկերներին կարող է դուր չգալ ձեր անձնական ոլորտների մասին տեղեկատվությունը, որն իրենք կնախընտրեին չիմանալ: Հարաբերությունների սառում է արձանագրվել նաեւ զույգերի մոտ: